Դիզայներ Հայկ Անանյանի ստեղծած կոշիկները, ոգեշնչումն ու տարվա թրենդները
Դիզայներ Հայկ Անանյանի ստեղծած կոշիկներն այսօր զարդարում են ոչ միայն հայ, այլեւ` աշխարհում շատ կանանց ոտքերը, իսկ դրանց հաջողության գաղտնիքը, թերեւս, այն է, որ դիզայների ոգեշնչման աղբյուրը հենց կանայք են:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայկը պատմել է իր աշխատանքի հետաքրքիր ու դժվար կողմերի մասին, ինչպես նաեւ խոսել կոշիկի այս տարվա թրենդներից ու հակաթրենդներից:
Դիզայների խոսքով` կոշիկի հանդեպ հետաքրքրությունը ծնվել է իր ենթագիտակցության մեջ շատ վաղ հասակից.
«Մանկության տարիներին դա հետաքրքրության տեսքով է եղել. մշտապես սքեչեր եմ արել` անգամ մինչ դիզայներ դառնալու մասին մտածելը: Իսկ երբ մասնագիտական կողմնորոշման հարցը եկավ առաջին պլան, երկար չեմ մտածել, որ ուզում եմ դիզայներ դառնալ: Պարզապես ՀՀ-ում կոշիկի դիզայներ պատրաստող բարձրագույն հաստատություն չկա, եւ ես այդ բացը լրացրեցի արտերկրում սովորելով»:
Հայկը մասնագիտական կրթությունը ստացել է Մոսկվայի պետական դիզայնի եւ տեխնոլոգիայի համալսարանում, որտեղ սովորելու տարիներին էլ ստեղծել է իր առաջին աշխատանքը, որը 2014 թվականին արժանացել է կոշիկի եւ աքսեսուարների երիտասարդ դիզայներիների` In Style միջազգային մրցույթի առաջին մրցանակին:
«Ոգեշնչվել կարող եմ ինչից ասես` hետաքրքիր հանդիպումից, տարբեր մշակույթներից, ճարտարապետությունից, բնությունից ու, իհարկե, կնոջից:
Նորաձեւության թրենդերը երբեք ոգեշնչման աղբյուր չեն եղել, բայց հրաշալի հասկանում եմ, որ կոմերիցոն տեսանկյունից հաջողելու համար մշտապես պարտավոր եմ անդրադառնալ թրենդերին: Ես փորձում եմ հավաքածուներում մշտապես 10-20% թրենդ ներառել»:
Անդրադառնալով կոշիկի մոդելավորման ու ստեղծման հետաքրքիր ու բարդ փուլերին` դիզայներն ասում է,-«Ամենահետաքրքիրը, վստահաբար, կոշիկը մտքում պատկերացնելն ու վերջնարդյունքում դա տեսնելն է:
Բայց միտքդ թղթին հանձնելուց հետո սկսվում է ամենաբարդը. կոշիկի ճիշտ ֆորման ստանալը եւ այն ստեղծելը մեկը մյուսից բարդ տեխնիկական փուլեր են ենթադրում»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: