Microsoft-ն անջատել է Mail.Ru փոստն իր սերվերներից
Ռուսաստանում մարտի 17-ից VK-ի օգտատերերը խնդիրներ են ունենում Mail.Ru էլ.փոստի նամակներում կցված ֆայլերը դիտելիս: Ինչպես հայտնում է «Վեդեմոստի»-ն՝ վկայակոչելով ՏՏ ընկերության ներսում գտնվող աղբյուրը, խնդիրների պատճառը փոստային ծառայության անջատումն է ամերիկյան Microsoft ընկերության սերվերներից։
«Մեր գործընկերը տեխնիկական դժվարությունների են բախվել, եււ մենք MyOffice-ի հետ միասին աշխատում ենք նոր լուծման ուղղությամբ, որպեսզի օգտատերերը կարողանան շարունակել օգտվել սովորական դարձած ֆունկցիոնալությունից»,- մեջբերում է պարբերականը VK մամուլի ծառայության հաղորդագրությունը։
VK-ի՝ MyOffice-ի հետ համատեղ մշակված նոր լուծմանն անցնելուց հետո Mail.Ru փոստում նոր գործառույթ կհայտնվի՝ «Խմբագրման ավտոնոմ մոդուլը»:
Հաղորդվում է, որ այն թույլ կտա բացել եւ խմբագրել հավելվածներից ֆայլերն անմիջապես ձեր բրաուզերում՝ առանց ներբեռնելու: VK-ն վստահեցնում է, որ մշակողի փոփոխությունը չի ազդի արտադրանքի որակի վրա։