Պորտուգալիայի ազգային պաշտպանության նոր նախարարի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան չորեքշաբթի ներկայացրել է երկրի նոր կառավարությունը, որտեղ պաշտոնների մեծ մասը կանայք են զբաղեցնում: Այս մասին հինգշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ երկրի ազգային պաշտպանության նոր նախարար կդառնա Ելենա Կարեյրասը։ Այսպիսով, Պորտուգալիայի պատմության մեջ առաջին անգամ այս պաշտոնը կին կզբաղեցնի, նշում է գործակալությունը։
Պորտուգալիայի 23-րդ կառավարությունը բաղկացած է «17 նախարարներից եւ 38 պետքարտուղարներից»։ Կառավարության նոր կազմը հաստատել է նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզան, մանրամասնում է գործակալությունը։ Կառավարության երդման արարողությունը տեղի կունենա մարտի 30-ին.
Կոստայի խոսքով՝ նոր կառավարությունն «ուժեղ քաղաքական միջուկ» ունի եւ բաղկացած է «պորտուգալական հասարակության տարբեր ծագում ունեցող մարդկանցից», մասնավորապես՝ ակադեմիական եւ գործարար շրջանակներից։