Գերմանիայում չեղարկել են Նիկոլայ Ռաստորգուևի և «Լյուբե» խմբի բոլոր համերգները
Գերմանիայում չեղարկվել է «Լյուբե» խմբի տասը համերգ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գերմանական B.Z.-ը։
Պարբերականը նշում է, որ համերգների համար տոմսերը վաճառքում էին մինչեւ մարտի 22-ը։ Միջոցառման կազմակերպիչը՝ «Evennta» գործակալությունը, հայտնել է Գերմանիայում տարածքում երաժշտական խմբի բոլոր տասը համերգների չեղարկման մասին։
Մարտի 1-ին հաղորդվում էր, որ Ուկրաինայում իրավիճակի պատճառով «The Killers» ռոք խումբ ու Իգի Փոփը հրաժարվել են ելույթ ունենալ Մոսկվայի «Park Live»-ում»։