Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը
84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Նա առաջին կինն էր, ով զբաղեցրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Օլբրայթի հարազատներն ասել են, որ նա մահացել է քաղցկեղից։
«Մենք ցավով ենք հայտնում, որ մահացել է Մադլեն Օլբրայթը՝ ԱՄՆ 64-րդ պետքարտուղարը: Մահվան պատճառը քաղցկեղն էր։ Նա իր վերջին օրերն անցկացրել է ընտանիքի և ընկերների հետ։ Այսօր մենք կորցրել ենք սիրող մոր, տատիկի, քրոջ, մորաքրոջը և ընկերոջը»,- ասված է Օլբրայթի Twitter-ի էջում։