ՆԱՏՕ-ի առաջնորդները պետք է կենտրոնանան Ուկրաինայում հրադադարի ապահովման, այլ ոչ թե պատժամիջոցների վրա․ Չավուշօղլու
ՆԱՏՕ-ի առաջնորդները պետք է կենտրոնանան Ուկրաինայում հրադադարի ապահովման, այլ ոչ թե պատժամիջոցների վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
«Բոլորի առաջնային նպատակը պետք է լինի հրադադարը, պատերազմի դադարեցումը»,- ասել է նա Պակիստանում Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովի շրջանակում, հաղորդում է Daily Sabah-ը:
«Իհարկե, մենք պետք է միասնություն եւ համերաշխություն դրսեւորենք ՆԱՏՕ-ի ներսում եւ պետք է զսպվածություն ցուցաբերենք: Բայց ո՞վ է վճարում շարունակվող պատերազմի համար»,- ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել որպես «միջնորդ»՝ ռազմական գործողությունների դադարեցման համար։