Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Կովկասում տեղի ունեցող գործընթացները։
Նիստը վարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է APA-ն։
«Նշվել է, որ արեւելյան Միջերկրական ծովում երկրի սահմանային անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու Թուրքիայի վճռականությունը, նրա հավասարակշռված դիրքորոշումը Սեւ ծովի հյուսիսում տեղի ունեցող գործընթացներում, Բալկաններում եւ Կովկասում կայունության ապահովման եւ պահպանման գործում նրա հաստատակամությունը ցույց են տվել Թուրքիայի ներդրումը համաշխարհային եւ տարածաշրջանային խաղաղության գործում»,- գրում է հրատարակությունը։