Մոսկվան որոշում է կայացրել ոչ բարեկամական պետություններ մատակարարվող գազի դիմաց վճարումները ստանալ ռուբլով
Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներ ընդունել իրենց վարկաբեկած արժույթներով, այդ թվում՝ դոլարով եւ եվրոյով, եւ կանցնի ռուբլով հաշվարկներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ խորհրդակցությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես որոշել եմ հնարավորինս շուտ վճարումների փոխոխմանն ուղղված մի շարք միջոցառումներ իրականացնել. սկսենք սրանից՝ այսպես կոչված ոչ բարեկամ երկրներին մատակարարվող մեր բնական գազից՝ ռուսական ռուբլով»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այդ հաշվարկներում նախատեսվում է հրաժարվել բոլոր իրենց վարկաբեկած արժույթներից։
Նախագահը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այլ պետություններին ավելի վաղ կնքված պայմանագրերով նախատեսված ծավալների եւ գների համաձայն։