Թուրքիայի քրդերը ցանկանում են մասնակցել Եվրոտեսիլին
Դիարբեքիրի մշակութային և երաժշտական հիմնադրամը (DİKTUM) դիմել է Թուրքիայի պետական հեռուստաընկերության տնօրինությանը' «Եվրոտեսիլ» երգի մրցույթին քրդերեն երգով մասնակցելու համար: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Դիարբեքիրի մշակութային և երաժշտական հիմնադրամի տնօրեն Քենան Աքսուն հայտարարել է, որ ցանկանում են նշյալ մրցույթում Թուրքիան ներկայացնել քրդական երգով: Աքսուն ասել է, որ դրական պատասխանի դեպքում անմիջապես կսկսեն աշխատանքներն այդ ուղղությամբ:
Աքսուն, նշելով, որ հավատում է, որ դրական պատասխան կստանա, ասել է, որ գեղեցիկ երգ են պատրաստելու՝ ցույց տալով քրդական երաժշտության առանձնահատկությունը: