Եթե Հրաչ Քեշիշյանը բողկ է կերել, չի նշանակում, որ պետք է ոգևորվել
«Լավ, ես էլ «յագարեգիննժդեհ» թեմային անդրադառնամ,չնայած ինձ տհաճ է էս ամեն ինչը: Առաջինը,կոպիտ սխալ եմ համարում Նժդեհի դերը տալ սերիալային դերասանին, ով ինձ մոտ միմիայն ասոցիացվում է իր խաղացած' ազեռ գեներալի ու գողական Լորդի հետ:
Բայց եթե Քեշիշյանը բողկ է կերել, դա դեռ չի նշանակում, որ պետք է ոգևորվել: Ի վերջո, Նժդեհը իրոք Մեծություն է, Հերոս, և այսօր իրեն ծաղրողները, ապրում և շնչում են, նաև շնորհիվ Նժդեհի տարած հաղթանակների:
«Թարգեք», ժող, ի վերջո մեր երեխաներին ի՞նչ ենք թողելու, որպես հպարտություն: Օլիգա՞րխ, հաստափոր գեներա՞լ ու սուտի գողակա՞ն: Հա՞:
Դե ուրեմն, вперед ու գոռալով' «յագարեգիննժդեհ»...»:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Տիգրան Քոչարյանը: