Դիմա Բիլանը վիրահատությունից հետո առաջին անգամ հրապարակում է կատարել
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ երգիչ Դիմա Բիլանին հոսպիտալացրել էին և նա պատրաստվում էր վիրահատության։
Արտիստը խոստովանել էր, որ նա չարաշահել էր ալկոհոլը և դրան գումարվել էին կորոնավիրուսի հետևանքները, ուստի նրա մոտ նյութափոխանակության հետ խնդիրներ էին առաջացել, ինչի պատճառով նրան շատ շտապ վիրահատություն էր պետք:
PeopleTalk-ը հայտնում է, որ Բիլանը իր տելեգրամյան ալիքում տեսաուղերձ է ներբեռնել, որտեղ ասում է, որ նրա հետ այժմ ամեն ինչ լավ է և վիրահատությունը ընթացել է բավականին լավ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգիչը խոստովանել էր, որ ուներ խնդիրներ կապված հարբեցողության հետ։