Անատոլի Չուբայսին նկատել են Ստամբուլում
ՌԴ նախագահի կայուն զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը, ով ավելի վաղ հրաժարական էր տվել, Թուրքիայում է:
«Коммерсантъ»-ը լուսանկար է հրապարակել, որում Չուբայսը Ստամբուլում բանկոմատից գումար է հանում:
Հիշեցնենք, որ «Ռոսնանո»-ի նախկին տնօրենի ներկայացուցիչները հաստատել են, որ նա լքել է միջազգային կազմակերպություններում ՌԴ նախագահի կայուն զարգացման ներկայացուցչի պաշտոնը։