Կադիրովը հեռուստատեսությունում կողմնակի աշխատանք է առաջարկել Զելենսկուն
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հեռուստատեսությունում կողմնակի աշխատանք է առաջարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
«Հենց Զելենսկին արձագանքի մեր կոչին, այն է՝ դադարեցնել դիմադրությունը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ, մենք նրան այդ հնարավորությունը կտանք։ Կարող ենք նույնիսկ առանձին շոու կազմակերպել Չեչնիայի պետական հեռուստառադիոընկերությունում․․․Ռազմական գործողության ավարտից հետո Ուկրաինայի նախկին նախագահը ստիպված կլինի ինչ-որ տեղ գումար վաստակել, իսկ մենք նրանք հնարավորություն ենք տալիս ելույթ ունենալ Չեչնիայի Հանրապետության ուրախների եւ հնարամիտների ակումբի կազմում»,- ասել է Կադիրովը՝ հավելելով, որ իր առաջարկը գործում է սահմանափակ ժամկետով, քանի որ հետո ուշ կլինի։