Փաշինյանը մեկ շաբաթով Ֆրանսիա է գործուղում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին՝ փորձի փոխանակման
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահների մարտի 24-ի հանդիպման օրակարգում լինելու են Ուկրաինայում իրադարձությունները, տարածաշրջանային զարգացումներն ու Թուրքիա–ԱՄՆ հարաբերություննները։
Հանդիպման ժամանակ թուրքական կողմը հույս ունի դրական պատասխան ստանալ 40 նոր ռազմական օդանավերի ձեռքբերման, F–16–ների արդիականացման հարցերին, ինչպես նաեւ հասնել Թուրքիայի դեմ մի շարք պատժամիջոցների վերացմանը։