2023թ․ հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի նոր խափանման միջոց․ արդարադատության նախարարություն
2023թ․ հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի նոր խափանման միջոց՝ տնային կալանք։ Այս մասին մարտի 23-ին ԱԺ նիստում ասաց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Այս պահին, նրա խոսքով, ակտիվ աշխատանքներ են տարվում տեղում համապատասխան ենթակառուցվածքների ապահովման ուղղությամբ։ Սարգսյանը նշեց, որ նախարարությունը մրցույթ է հայտարարել, որի հաղթողն արդեն որոշվել է։
«Այս տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել 200 էլեկտրոնային ապարանջան, տնային հսկողության 150 սարք, ինչպես նաեւ համապատասխան ծրագրային եւ սերվերային ապահովում»,- ընդգծեց Սարգսյանը։