Բեյոնսեն ու Բիլի Այլիշը ելույթ կունենան «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը
Ամերիկացի երգչուհիներ Բեյոնսեն եւ Բիլի Այլիշը միացել են երաժիշտների ցանկին, որոնք ելույթ կունենան «Օսկար» 94-րց մրցանակաբաշխության ընթացքում։ Բեյոնսեն կկատարի «Ռիչարդ արքա» ֆիլմից «Be Alive» երգը, իսկ Այլիշն ու նրա եղբայրը՝ Ֆինեասը, կկատարեն Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի՝ «Մահանալու ժամանակը չէ»-ի երգը։
Variety-ի հաղորդմամբ՝ արարողության ընթացքում կհնչեն մրցանակի առաջադրված հինգ ֆիլմերից չորսի երգերը։ Վան Մորիսոնը, որը «Down to Joy» երգը գրել է «Բելֆաստ» կենսագրական դրամայի համար, չի կարողանա ներկա գտնվել մրցանակաբաշխության արարողությանը։
«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա մարտի 27-ին Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում։