Շոլցը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հակառակ ազդեցության մասին
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է դիտարկել դրանք ընդունող երկրների տնտեսությունների զարգացման հնարավորությունների վրա «հակադարձ ազդեցության» տեսանկյունից, մամուլի ասուլիսին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ասվում է Գերմանիայի կառավարության կայքում:
«Միգուցե, դա ոչ թե կարճաժամկետ իրադարձություն է, այլ ավելի երկար կոնֆլիկտ»,- պարզաբանել է Գերմանիայի կանցլերը։
Շոլցը նշել է, որ պատժամիջոցների հակառակ ազդեցության հարցը վերաբերում է նաեւ ԵՄ շատ այլ երկրներին, «որոնք մեծապես կախված են ածխի, գազի եւ նավթի ներկրումից՝ նույնիսկ ավելի շատ, քան Գերմանիան»։ Նրա խոսքով՝ Բեռլինի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է։ Կանցլերը նաեւ նշել է, որ Գերմանիան մտադիր է որքան հնարավոր է շուտ անկախության հասնել ռուսական ածուխի, նավթի եւ գազի ներկրման մատակարարումից, համապատասխան աշխատանքներն իրականացվում են առավելագույն ինտենսիվությամբ եւ արագությամբ։
«Սակայն որոշ դեպքերում դա դեռ շատ ինտենսիվ շինարարական աշխատանքներ եւ, իհարկե, պայմանագրեր է պահանջում, որոնք պետք է կնքվեն ամբողջ աշխարհում: Բայց դրա շուրջ ինտենսիվորեն աշխատում են ամենուր, այդ թվում՝ Եվրոպայում»,- եզրափակել է Շոլցը։