«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունը երկրորդ եթերաշրջան կունենա
«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունը, որը ստացել է «Եվ պարզապես այսպես» անվանունը, երկրորդ եթերաշրջան կունենա։ Այս մասին հայտնել է HBO Max-ի օրիգինալ բովանդակության բաժնի ղեկավար Սառա Օբրին։
«Մենք հիացած էինք քննարկումներով, որոնք առաջացել են կերպարների ու նրանց պատմությունների շնորհիվ։ Մենք հպարտանում ենք աշխատանքով, որն արել են Մայքլ Պատրիկ Քինգն ու մեր հիանալի սցենարիստները, պրոդյուսերները, դերասանները եւ նկարահանող խումբը։ Հիմա արդեն անհամբերությամբ սպասում ենք՝ երբ երկրպագուները կտեսնեն, թե ինչ է նրանց սպասվում երկրորդ եթերաշրջանում»,- մեկնաբակել է Օբրին։
«Եվ պարզապես այսպես» նախագծի առաջին սերիաների թողարկումից հետո սկանդալ է բարձրացել Բիգի դերակատարի՝ դերասան Քրիս Նոտի շուրջ․ մի քանի կին նրան մեղադրել է սեռական բռնության մեջ։