Հարցում. Բայդենին աջակցությունը նվազել է մինչեւ ռեկորդային ցածր 40 տոկոս
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանրային հավանության վարկանիշն այս շաբաթ նվազել է երեք տոկոսային կետով՝ հասնելով 40 տոկոսի։ Reuters-ի եւ Ipsos սոցիոլոգիական ծառայության կողմից երեքշաբթի հրապարակված հարցման տվյալները վկայում են, որ սա Բայդենի ամենացածր վարկանիշն է իր պաշտոնավարման սկզբից ի վեր:
Մարտի 21-ին եւ 22-ին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 54 տոկոսը հավանություն չի տալիս Սպիտակ տան ղեկավարի աշխատանքին՝ ԱՄՆ-ում բարձր գնաճի եւ Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին։
Բայդենի ժողովրդականությունը սկսել էր նվազել օգոստոսի կեսերին, քանի որ ԱՄՆ-ում COVID-19-ից մահացության դեպքերի թիվը սկսեց աճել, իսկ ԱՄՆ զինված ուժերը դուրս բերվեցին Աֆղանստանից, նշում է գործակալությունը: