Հիլարի Քլինթոնը վարակվել է կորոնավիրուսով
Նախկին պետքարտուղար եւ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, 74-ամյա Հիլարի Քլինթոնը երեքշաբթի հայտնել է, որ կորոնավիրուսի ախտորոշման իր թեստի արդյունքը դրական է եւ հիվանդության մեղմ ախտանիշներ է զգում:
«Կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքը դրական էր: Մրսածություն թույլ ախտանիշներ ունեմ, բայց ինձ լավ եմ զգում»,- գրել է նա Twitter-ում։
Քլինթոնը հավելել է, որ իր ամուսինը՝ ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, ով պաշտոնավարել է 1993-2001 թվականներին, եւս կորոնավիրուսի թեստ է հանձնել, սակայն նրա թեստի արդյունքը բացասական էր։ Սպիտակ տան նախկին ղեկավարը կանխարգելման նպատակով ժամանակավոր ինքնամեկուսացման մեջ է։