Թուրքիան մտադիր է գերձայնային և հիպերձայնային հրթիռային համալիրներ մշակել
Թուրքիան մտադիր է գերձայնային եւ հիպերձայնային հրթիռային համալիրներ մշակել։ Այս մասին հայտարարել է Tubitak Sage-ի տնօրեն Գուրքան Օքումուսը, հաղորդում է SavunmaSanayiST.com-ը։
Նրա խոսքով՝ հաջորդ նպատակը գերձայնային եւ հիպերձայնային հրթիռների մշակումն է։ Նա ասել է, որ Tubitak Sage-ն այս տարի առաջին աշխատող շարժիչը կցուցադրի RamJet նախագծում, եւ դա կբարձրացնի տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակը։ «Մենք ավելի վաղ փուլում ենք եւ ունենք նախագիծ, որն աշխատում է հայեցակարգային մակարդակով»,- ասել է Օքումուսը:
«Մեր ներդրումները շարունակվում են։ Մենք կկարողանանք փորձարկել ենթաձայնային, գերձայնային եւ անդրձայնային արագություններով։ Ներկայումս մենք այն անվանում ենք Tubitak Sage Trisonic Tunnel [TSTT] նախագիծ: Մեր նպատակն է պաշտոնական եւ կոմերցիոն փորձարկում սկսել 2024թ․»,- ասել է նա։