Ուսուցչին աշխատանքից ազատել են համասեռամոլների մոտ «սատանայի ԴՆԹ»-ի մասին խոսքերի պատճառով
Լոնդոնում ուսուցչին աշխատանքից ազատել են համասեռամոլների մոտ «սատանայի ԴՆԹ»-ի մասին խոսքերի պատճառով, հաղորդում է Metro-ն։
Ուսուցչի անունը Ռոբերտ Հեդլի է, նա իրեն անվանում է ուղղափառ համոզմունքներով քրիստոնյա։ Տղամարդը YouTube-ի իր ալիքում, որտեղ 300 000 բաժանորդ ունի, տեսանյութ է հրապարակել՝ խոսելով իր համոզմունքների մասին:
Իր հոլովակներում Ռոբերտը քննարկել է, օրինակ, Լուսնի վրա ամերիկացիների վայրէջքի կեղծումը։ Բացի այդ, ուսուցիչը դասարանում երեխաների հետ քննարկել է հարթ Երկրի տեսությունը: Վերջին կաթիլը, որը հանգեցրել է աշխատանքից հեռացմանը, նրա արտահայտությունն էր այն մասին, որ համասեռամոլներն ունեն «սատանայի ԴՆԹ»։ Սակայն չի նշվում ՝ արդյոք այդ մասին նա ասել է իր բլոգում, թե՝ դասի ժամանակ։
Ռոբերտը փորձել է դատի տալ դպրոցին՝ պնդելով, որ իրեն հետապնդում են դպրոցի գնահատման քաղաքականության վերաբերյալ բողոքի համար, սակայն նրա դիմումը մերժվել է: