30-ամյա կինը Բրիտանիայի ամենաերիտասարդ տատիկն է դարձել
Անգլիայի 30-ամյա բնակչուհին երկրի ամենաերիտասարդ տատիկն է դարձել այն բանից հետո, երբ նրա 14-ամյա դուստրը երեխա է ունեցել, գրում է Daily Mail-ը։
Ինչպես պատմել է Քելի Հիլին, երբ իմացել է, որ դուստրը երեխայի է սպասում, չի ցանկացել նրան որեւէ կերպ աջակցել։ Բայց, ինչպես խոստովանել է կինը, երբեք չի մտածել, որ այդքան վաղ տարիքում տատիկ կդառնա, դա մի փոքր շփոթմունքի մեջ է գցել նրան։
«Դստերս վրա բղավելու իմաստ չկար: Եղածը եղած էր»,- բացատրել է Քելին։
Նրա դուստրը՝ Սքայը, ասել է, որ ինքն էլ է ապշել՝ իմանալով հղիության մասին։ Պարզվել է, որ երեխայի հայրը աշակերտուհու հասակակիցն է։
«Ես ուշ իմացա, որ հղի եմ, աբորտն այլեւս հնարավոր չէր»,- հավելել է նա:
2018թ․ Սքայը որդի է ծնել, որին Բեյլի է անվանել։ Չնայած մոր տարիքին՝ ծննդաբերությունն առանց բարդությունների է անցել։
«Ընկերներս կարծում են, թե զվարճալի է, որ ես թոռ ունեմ: Նրան միշտ իմ որդու տեղն են դնում»,- ասել է Քելին: