The Daily Mail-ը բացահայտել է Աբրամովիչի անհայտ 70 անշարժ գույքը
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի թիվն ավելին էր, քան նախկինում ենթադրվում էր։ Ինչպես նշում է Daily Mail-ը՝ միայն Մեծ Բրիտանիայում գործարարն ունի 53 առանձնատուն և 17 կոմերցիոն շինություն և հողատարածք։
Թերթի տվյալներով՝ ավելի վաղ Բրիտանիայում Աբրամովիչի տները համարվում էին 150 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը Քենսինգթոնյան պալատի կողքին և 22 միլիոն ֆունտ ստեռլինգով պենտհաուսը՝ Թեմզայի ափին։ Հայտնի է, որ նա ունի ավելի քան 1,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողության զբոսանավեր, մասնավոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ և սուպերքարեր, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում:
The Daily Mail-ը վկայակոչում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաշվետվությունների նախագծի զեկույցը, որն աշխատում է տարբեր լրատվամիջոցների հետ: Հետաքննության հեղինակներին հայտնի է դարձել, որ Աբրամովիչն ունի 41 բնակարան Չելսի Վիլիջ գյուղում, հյուրանոց և շքեղ առանձնատուն «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի մոտ։
Մեծ Բրիտանիայում սեփականությունից բացի, օլիգարխն ունի ավելի քան 200 միլիոն ֆունտ ստերլինգ արժողության անշարժ գույք ամբողջ աշխարհում: Այսպիսով, ենթադրվում է, որ նրան են պատկանում Ֆրանսիական Ռիվիերայում գտնվող Chateau de la Croe ամրոցը, որտեղ ժամանակին ապրել են Վինձորի դուքսն ու դքսուհին, և 33 միլիոն ֆունտ արժողության վիլլա Սեն-Տրոպեում։
Նա նաև ունի ավելի քան 10 միլիոն ֆունտ արժողության տներ Զալցբուրգում և քաղաքային տուն Փարիզում: Կա նաև 37 միլիոն ֆունտ սուպեր ռանչո Ասպենում (ԱՄՆ), 54 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողության կալվածք Կարիբյան ծովի Սենթ Բարթում և 17 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողության հյուրանոց Թել Ավիվում/Իսրայել/:
Ավելի վաղ մարտին հաղորդվել էր, որ Աբրամովիչի Solaris սուպերզբոսանավը նկատել են Թուրքիայի հարավարևմտյան ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նա ձգտում էր նավարկել Եվրամիության ջրերի շուրջը: Նավի երկարությունը 139 մետր է, տախտակամածերի վրա կա մարզասրահ, լողավազան, վերելակ, ուղղաթիռի հարթակ և ջակուզի։ Միաժամանակ նավը կարող է տեղափոխել մինչև 36 ուղևոր և 60 հոգանոց անձնակազմ։