Անվտանգության ուժերն ահաբեկչությունից հետո առավելագույն պատրաստականության են բերվել․ Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեքշաբթի հայտնել է, որ հրեական պետության անվտանգության ուժերը առավելագույն պատրաստվածության վիճակի են բերվել Բեեր Շևա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի զոհ է դարձել չորս մարդ:
«Անվտանգության ուժերը բերվել են առավելագույն պատրաստականության։ Մենք խստորեն կգործենք ահաբեկիչների դեմ։ Մենք կգտնենք նրանց աջակիցներին», – ասել է Բենեթը։
Վարչապետը նշել է, որ ահաբեկչի վրա կրակած քաղաքացիների արագ արձագանքի և խիզախության շնորհիվ նոր զոհեր չեն եղել:
Բենեթը նաև հայտնել է, որ ահաբեկչությունից հետո խորհրդակցություն է անցկացրել ներքին անվտանգության նախարարի և ոստիկանության գլխավոր տեսուչի հետ: Իսրայելի վարչապետը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Երեքշաբթի Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքի առևտրի կենտրոնում դանակով զինված իսրայելցի արաբի հարձակման հետևանքով զոհվել էր 4 իսրայելցի։