Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրի գոյությանը իրական սպառնալիքի դեպքում։
«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն գտնվում է հանրային տիրույթում, դուք կարող եք կարդալ բոլոր պատճառները, թե ինչու կարելի է միջուկային զենք կիրառել, այսինքն՝ եթե վտանգ կա երկրի գոյությանը, ապա այն կարող է օգտագործվել մեր հայեցակարգին համապատասխան: Այս տեքստում հիշատակված այլ պատճառներ չկան»,- ասել է Պեսկովը CNN-ի եթերում։