Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ կարծիքներ են փոխանակել ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների միջևբանակցությունների ընթացքի մասին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։
Շարունակվել է մտքերի հանգամանալից փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների ընթացքի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: