Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել
Թայվանի ափերի մոտ 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Տայչունգ քաղաքից 133 կմ հարավ-արևելք (ավելի քան 1 մլն մարդ):
ԱՄՆ Ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնի տվյալներով՝ ցունամիի նախազգուշացում չի հայտարարվել։
Reuters-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Թայբեյ քաղաքում։