Էրդողանը հայտարարել է` շարունակում է շփումներ ունենալ Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շարունակում է շփումներ ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Էրդողանը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու համար, այդ թվում՝ հանդես է գալիս երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկով: