Էրիկ Բոգոսյանը կիմանա «Հարցազրույց վամպիրի հետ» սերիալի դերասանական կազմին
Հոլիվուդյան դերասան Էրիկ Բոգոսյանը կխաղա Էնն Ռայսի վեպի հիման վրա «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմի ռեմեյքում։
«Հարցազրույց վամպիրի հետ» սերիալը Բրեդ Փիթի եւ Թոմ Քրուզի մասնակցությամբ հայտնի ֆիլմի վերաիմաստավորումն է։ Բոգոսյանին բաժին է հասել լրագրող Դենիել Մոլոյի դերը։ Առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի ութ էպիզոդից եւ կթողարկվի 2020թ․-ի վերջում։
Էնն Ռայսը պետք է հանդես գար նոր սերիալի պրոդյուսերի դերում, սակայն 2021թ․-ի դեկտեմբերին մահացել է։ Նրան փոխարինել է որդին՝ Քրիստոֆերը։ AMC ալիքը, որը գործարք էր կնքել գրողի հետ, զբաղվում է նաեւ ֆիլմի սերիալային տարբերակի արտադրությամբ։ 1994թ․-ին թողարկված լիամետրաժ ֆիլմը անհավանական ճանաչում է ձեռք բերել եւ նույնիսկ կուլտային դարձել։