Ճապոնիայի ափերի մոտ անձնակազմով նավ է խորտակվել
Ճապոնական Կագոսիմա պրեֆեկտուրայի Տանեգասիմա կղզու ափերի մոտ ձկնորսական նավ է խորտակվել։ NHK հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, եւս չորս մարդ՝ անհետ կորել։
Ձկնորսական նավը բռնկվել էր մարտի 21-ի առավոտյան: Նավի վրա գտնվող ութ մարդուց վեցը Ինդոնեզիայի քաղաքացիներ էին։
10 ժամ անց նավը խորտակվել է։ Երեք ինդոնեզացու փրկել է անցնող նավը։ Մեկ մարդու դի հայտնաբերել են առափնյա պահպանության աշխատակիցները:
Եւս չորսի ճակատագիրը դեռ անհայտ է։
Մարտի 21-ին Նոր Զելանդիայի ափերի մոտ նավի խորտակման հետեւանքով 5 մարդ է անհետ կորել։ Նավի վրա կար ընդհանուր 10 մարդ։ Նավը աղետի ազդանշան էր տվել մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած փրկարարները հինգ մարդ էին հայտնաբերել։ Այժմ նրանց վիճակը որպես կայուն է գնահատվում։