ԱՄՆ-ը խորհրդային արտադրության գաղտնի ձեռք բերված ՀՕՊ համակարգեր է ուղարկում Ուկրաինա
ԱՄՆ-ը Ուկրաինա է ուղարկում խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք գաղտնի ձեռք է բերել տասնամյակներ առաջ, գրում է WSJ-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Համակարգերը, որոնք ամերիկացի պաշտոնյայի խոսքով ներառում են «ՍԱ-8»-եր, մի քանի տասնամյակների պատմություն ունեն եւ գնվել են ԱՄՆ-ի կողմից՝ ռուս զինվորականների տեխնոլոգիաները ուսումնասիրելու համար:
Տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ը ձեռք է բերել փոքր քանակի հակահրթիռային պաշտպանության խորհրդային համակարգեր՝ամերիկայն հետախուզության փորձագետների կողմից ուսումնասիրության եւ ամերիկյան ուժերին սովորեցնելիս օգնության համար:
Գաղտնի գործողությունը հանրության ուշադրությունը գրավել է 1994թ․, երբ Հանթսվիլի օդանավակայանի գլխավոր մայրուղու տեսադաշտում նկատվել է խորհրդային արտադրության հսկա տրանսպորտային ինքնաթիռ: Ավելի ուշ պարզվել է, որ օդանավը կրում էր հակաօդային պաշտպանության «Ս-300» համակարգ, որը ԱՄՆ-ը ձեռք է բերել Բելառուսից՝ Պենտագոնի կապալառուի մասնակցությամբ 100 մլն դոլար արժողությամբ գաղտնի նախագծի շրջանակներում, ասել է առաքելությանը մասնակցած նախկին պաշտոնյան:
Խորհրդային զինատեսակների նմուշների մի մասը պահվում էր Ալաբամայի «Ռեդսթոն» զինանոցում, որը, ըստ նրա կայքի, որպես «հրթիռների եւ հրթիռային ծրագրերի բանակային կենտրոն» է ծառայում։ Պաշտոնատար անձանց խոսքով՝ առնվազն մի մասը այն հրթիռների, որ պլանավորում է ուղարկել ԱՄՆ-ը, այս բազայից է:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինա ուղարկված համակարգերի թվում«Ս-300» չի եղել։