Կարիբյան կղզու մոտ շնաձուկը իտալացի զբոսաշրջիկի է սպանել
Կարիբյան կղզու մոտ շնաձուկը իտալացի զբոսաշրջիկի է սպանել։
56-ամյա զոհը, որը տեղական ԶԼՄ-ների կողմից նույնականացվել է որպես Անտոնիո Ռոզետո Դելյի Աբրուցի, լողալիս է եղել կոլումբիական Սան Անդրես կղզու մոտ, երբ նրա աջ ոտքը 8 ֆուտանոց վագրային շնաձուկ է կծել: Ըստ իշխանությունների՝ նա արյան կորստից է մահացել։
Միջադեպը տեղի է ունեցել Լա Պիցինիտա կոչվող տարածքում, որը Սան Անդրեսի հարավարեւմտյան մասում սուզվելու համար հայտնի տարածք է:
Լողի հրահանգիչ Միրլա Զամբրանոն ասել է, որ սա Սան Ադրեսում զբոսաշրջիկի վրա շնաձկան առաջին հարձակումն է: