Ինդոնեզիան կչեղարկի զբոսաշրջիկների համար կարանտինային բոլոր պահանջները
Ինդոնեզիան կչեղարկի զբոսաշրջիկների համար կարանտինային բոլոր պահանջները։ Այս մասին հայտարարել է երկրի զբոսաշրջության եւ էկոնոմիկայի նախարար Սանդիագա Ունոն, հաղորդում է AP-ը։
Նրա խոսքով՝ օտարերկրյա զբոսաշրջիկներից նախկինի պես կպահանջվի ներկայացնել բացասական ՊՇՌ թեստ նախքան երկիր մուտք գործելը։
Կառավարությունը հուսով է, որ ճամփորդական սահմանափակումների թուլացումն այս տարի կավելացնի օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը՝ հասնելով ավելի քան 3 միլիոնի։
Այս ամիս Ինդոնեզիան նաեւ չեղարկել է որպես ներքին թռիչքների պահանջ COVID-19-ի բացասական թեստի ներկայացումը։
Ինդոնեզիայում երկուշաբթի գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4699 եւ մահվան 154 նոր դեպք։ Դեպքերի թիվը նվազել է ավելի քան 90 տոկոսով՝ փետրվարի կեսերին գագաթնակետին հասնելուց հետո։