ԱՄՆ նախագահի հայտարարությունները ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են դնում․ ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են արել եւ բողոքի նոտա հանձնել՝ Ռուսաստանի նախագահի հասցեին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի վերջին անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, ընդգծվել է, որ ամերիկյան նախագահի հայտարարությունները, որոնք հարիր չեն նման բարձրաստիճան պետական գործչին, ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են դնում։ ՌԴ ԱԳՆ-ը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկված թշնամական գործողությունները վճռական եւ կոշտ հակահարված կստանան։
«Երկկողմ արդիական հարցերի քննարկման ժամանակ դեսպանի առջեւ սուր դրվեց ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների նորմալ աշխատանքային պայմանների ապահովման, ներառյալ նրանց անխափան գործունեության երաշխիքների հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։