«Полицейский с Рублевки» սերիալի աստղը պատմել է օնկոլոգիական հիվանդության մասին
«Полицейский с Рублевки» սերիալի աստղ Ռոման Պոպովը խոստովանել է, որ 2018-ի աշնանն իր մոտ ուղեղի ուռուցք է հայտնաբերվել: Արտիստը մինչ օրս հիշում է, թե ինչպես է մեկ օրում նրա մոտ երեք էպիլեպտիկ նոպաներ տեղի ունեցել։ Մասնագետները սերիալի աստղին խորհուրդ են տվել գլխուղեղի мագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան անել։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ ցույց կտա արդյունքը։
«Ես նրան շատ հարգեցի, ընդունեցի եւ հաղթեցի։ Ես մաքուր եմ», - իր ապաքինման մասին «Звезды сошлись» հաղորդման տաղավարում պատմել է Պոպովը։
Դերասանն իր հիվանդությունը թաքցրել է հասարակությունից։ Թեեւ 2019-ին նա հրապարակավ խոստովանել է, որ նիհարել է 40 կգ-ով, սակայն բոլորը դա վերագրում էին առողջ ապրելակերպ վարելու ձգտմանը։