ԵԱՏՄ-ն կբարձրացնի առցանց խանութներից անմաքս գնումների շեմը մինչեւ 1000 եվրո․ Միշուստին
Եվրասիական տնտեսական միության արտասահմանյան առցանց խանութներից ապրանքների անմաքս գնման շեմը 200 եվրոյից կբարձրանա մինչեւ 1000 եվրո։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ծանրոցի քաշի պահանջները կմնան նույնը՝ 31 կգ-ից ոչ ավելի:
Նա հստակեցրել է, որ համապատասխան որոշումն առաջարկել է Ռուսաստանը։ Այն հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից եւ կգործի մինչեւ 2022թ․ հոկտեմբերի 1-ը։