Եվրագավաթների մասնակիցները կկարողանան հայտավորել խաղացողների Ռուսաստանից եւ Ուկրաինայից
ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի եւ Կոնֆերենցիաների լիգայի մասնակից ակումբներին թույլատրել է հայտացուցակներում ավելացնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնություններից տեղափոխված օտարերկրացի ֆուտբոլիստների, հաղորդում է կազմակերպության կայքը։
Մինչեւ ապրիլի 1-ը յուրաքանչյուր թիմ իրավունք կունենա հայտավորել 2 խաղացողի։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն թույլ էր տվել Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող օտարերկրացի ֆուտբոլիստներին միակողմանի խզել պայմանագրերը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Կրասնոդարից» հեռացել են բոլոր լեգեոնականները։
Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։