Բայդենը հերքել է Եվրոպայում ԱՄՆ կենսաբանական եւ քիմիական զենքի առկայության մասին պնդումները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կտրականապես հերքել է Եվրոպայում ամերիկյան կենսաբանական եւ քիմիական զենքի ենթադրյալ առկայության մասին պնդումները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Հայտարարություններն այն մասին, թե Ամերիկան կենսաբանական, ինչպես նաեւ քիմիական զենք ունի Եվրոպայում, պարզապես իրականությանը չեն համապատասխանում: Ես ձեզ երաշխավորում եմ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Նրանք նաեւ ենթադրում են, որ Ուկրաինան կենսաբանական զենք ունի Ուկրաինայում»,- ասել է Բայդենը՝ ենթադրելով, որ դա ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանություններն իրենք են ուսումնասիրում այդ տեսակի զենքերի կիրառման հնարավորությունը։