Տաքսիով երթևեկելիս վարորդից հեռախոս է խնդրել և նրա «idram» հավելվածով վարկ ձևակերպել
ՏեսանյութերԼուսանկարում պատկերված տղամարդը տաքսիով երթևեկելիս վարորդից բջջային հեռախոս է խնդրել և նրա «idram» հավելվածով վարկ ձևակերպել՝ խաբեությամբ հափշտակելով գումարը։
Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանցավոր գործողություններից տուժած այլ անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Շենգավիթի բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։