ԱՄՆ-ը գաղտնի գնված խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգեր կուղարկի Ուկրաինա. WSJ
ԱՄՆ-ն ուկրաինական զինուժին է հանձնում խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության միջոցների մի մասը, որը գաղտնի գնել է «տասնամյակներ առաջ», գրում է Wall Street Journal-ը:
Դրանց թվում պարբերականը նշում է «Օսա» զենիթահրթիռային համակարգը և ընդգծում, որ ամերիկացիները չեն ծրագրում Ուկրաինա ուղարկել ժամանակին Բելառուսից ստացված С-300 համակարգը։
Միացյալ Նահանգները ձեռք է բերել հակաօդային պաշտպանության համակարգերի առանձին օրինակներ, որոնք Խորհրդային Միությունն ինքն է օգտագործել և վաճառել այլ երկրներին տեղեկատվական նպատակներով, գրում է Wall Street Journal-ը։
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները Ուկրաինային տրամադրել են շարժական հակաօդային պաշտպանության հարյուրավոր համակարգեր, որոնք արդյունավետ են ցածր թռչող ինքնաթիռների դեմ:
Այժմ նրանք ուկրաինական ուժերին ծանոթ միջոցներ են փնտրում՝ ավելի մեծ բարձրության վրա գտնվող թիրախների հետ գործ ունենալու համար, ասվում է հրապարակման մեջ։