Պեսկով. Ուկրաինայի հետ բանակցություններում հրադադարի շուրջ քննարկում տեղի չի ունենում
Ուկրաինայի հետ բանակցություններում հրադադարի շուրջ քննարկում տեղի չի ունենում, ազգայնականներն օգտագործում են դադարները՝ վերախմբավորվելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, գործողության ցանկացած դադարեցում օգտագործվում է ազգայնականների կողմից՝ վերախմբավորման եւ ռուս զինվորականների վրա հարձակումները շարունակելու նպատակով»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ դա մեկ անգամ չէ, որ տեղի է ունեցել, եւ, հետեւաբար, դա բարդացնում է գործընթացը։