Հնդկաստանում 200 մարդ է տուժել մարզադաշտի տրիբունայի փլուզման հետեւանքով
Մարտի 19-ին Հնդկաստանի Կերալա նահանգում մարդաշատ մարզադաշտում ժամանակավոր տրիբունա է փլուզվել, հաղորդում է The Indian Express-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլային խաղի ժամանակ, որին մասնակցել են տեղական երկու թիմեր։ Փլուզված տրիբունայում եղել է ավելի քան երկու հազար երկրպագու։ Ոստիկանության հաշվարկներով՝ մոտ 200 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հինգ մարդ ծանր վնասվածք է ստացել։