34 հազար եվրո է հատկացվել «Արփի լիճ» ազգային պարկին
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ 34 հազար եվրո է հատկացրել Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Արփի լիճ» ազգային պարկին։ Հատկացված գումարն ուղղվելու է պահպանվող տարածքի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, այդ թվում՝ աշխատակիցների հավելավճարներին, տրանսպորտային նյութերի, արտահագուստի, սարքավորումների ձեռքբերմանը, կոմունալ և այլ ծախսերին, որոնք անհրաժեշտ են ազգային պարկի արդյունավետ գործունեության համար:
Նշենք նաև, որ այս տարվա գումարային առաջին փոխանցումը ստացել է նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը՝ 142 հազար 500 եվրոն գումարի չափով։