Խորհրդային կինոյի աստղը խոստովանել է ալկոհոլային կախվածության մասին
Դերասանուհի Անաստասիա Նեմոլյաեւան բողոքել է ալկոհոլային կախվածությունից: Արտիստուհին օգնության խնդրանքով գրություն է հրապարակել, որտեղ պատմել է, որ ծանր է տանում այն իրադարձությունները, որոնք այժմ տեղի են ունենում Ուկրաինայում:
«Ընկերներ, ինձ լավ նարկոլոգի տվյալներ տվեք։ Այլեւս ուժ չկա...Ես չեմ կարող նկարել, ստեղծագործել։ Աստված, ինձ ուժ տուր։ Սա ճշմարտություն է։ Չեմ կարողանում այլեւս խմել: Ես նկարիչ եմ, և ես մահանում եմ», — նշել է աստղը Facebook-ի իր էջում։
Հուսահատ գրառումն Անաստասիայի ընկերների մոտ բազմաթիվ զգացմունքներ է առաջացրել, որոնք նրան ուղարկել են ոչ միայն նարկոլոգների, այլեւ հոգեթերապեւտների տվյալներ: Նեմոլյաեւային նման հոգատարությունը ոգեշնչել է։
«Շնորհակալություն աջակցության համար։ Ամբողջ գիշեր ինձ անձնական նամակներ են գրել։ Այժմ ինձ մոտ կա հոգեբանների, հոգեբույժների, նարկոլոգների եւ, իհարկե, շատերն առաջարկում են միասին խմել։ Ամբողջ գիշեր զանգել ու գրել են ամուսնուս։ Ինչպես հասկանում եմ խնդիրը շատերին է ծանոթ։ Հիմա ես հաստատ գիտեմ, թե ով է գալու ինձ ճանապարհի այն աշխարհ, ում համար եմ թանկ», - հաջորդ օրը պատմել է դերասանուհին։