Մոլդովան քաղաքացիական ավիացիայի համար բացում է օդային տարածքի մի մասը
Մոլդովան մարտի 21-ից բացում է օդային տարածքի մի մասը քաղաքացիական ավիացիայի համար։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է հանրապետության Քաղաքացիական ավիացիայի վարչությունը։
«Ժամը 12.00-ից ազգային օդային տարածքի մի մասը կբացվի քաղաքացիական ավիացիայի համար, ինչը թույլ կտա վերականգնել կանոնավոր ուղեւորափոխադրումները։ Հաշվի առնելով այն, որ Ուկրաինայի օդային տարածքը փակ է եւ թռիչքներ հյուսիսային, հարավային եւ արեւելյան ուղղություններով կատարվել չեն կարող, դրանք կիրականացվեն Ռումինիայի օդային տարածքով»,- նշվել է հաղորդագրությունում։