Ռուսաստանը Բելառուսին թույլ է տվել 5-6 տարով հետաձգել պետական վարկերի գծով պարտավորությունների մարումը
Մինսկը և Մոսկվան պայմանավորվել են ՌԴ-ին պետական վարկերի գծով Բելառուսի պարտավորությունների մարումը 5-6 տարով հետաձգելու մասին, հայտարարել է Բելառուսի ֆինանսների նախարար Յուրի Սելիվերստովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Քննարկվել եւ առաջարկվել է վճարումների մի մասը տեղափոխել ավելի հարմար ժամկետների, որոնք երկուստեք ընդունելի են մեր երկրների համար, դրանք տեղափոխել առաջ՝ 5-6 տարով»,- կիրակի օրը «Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում ասել է Սելիվերստովը։
Նրա խոսքով, ժամկետների հետաձգումը թույլ կտա այս պահին «չշեղել ռեսուրսները» Ռուսաստանից գործընկերների հանդեպ Մինսկի պարտավորությունների մարման ուղղությամբ։ Բելառուսի ֆինանսների նախարարության ղեկավարը հավելել է, որ կողմերը պայմանավորվել են փոխադարձ վճարումներն ուղղել այն միջոցներին, որոնք կողմերին թույլ կտան բարելավել երկու երկրների առեւտուրը «պատժամիջոցների ժամանակաշրջանում»: