Infiniti-ն 2025թ. նոր քրոսովեր կթողարկի
2025թ. ճապոնական Infiniti-ն նոր մոդել կմտցնի շուկա։ Մեքենան կլինի նորաձեւ քրոսովեր եւ կհամապատասխանի հաճախորդների պահանջներին, գրել է Мотор-ը։
Նոր մեքենան պետք է օգնի բրենդին լրացնել, իր կարծիքով, ընկերության համապատասխան գամմայի դատարկ տեղը։ Ընդ որում՝ տեխնիկական հայտնագործություններ սպասել պետք չէ, քանի որ նոր մեքենան նման կլինի Infiniti-ի գոյություն ունեցող մեքենաներին։ Բացի այս նորությունից՝ շուկա կհանվեն Infiniti-ի առաջին էլեկտրասեդանը եւ թարմացված Infiniti QX80 քրոսովերը։
Ինչպես տեղեկացրել է Automotive News պարբերականը, ապագա քրոսովերի հիմքում լինելու է ընթացիկ սերնդի Infiniti QX60 պլատֆորմը։ Այդ մոդելն էլ նոր մեքենային կփոխանցի իր սարքավորումները։
Infiniti-ի հայտարարության համաձայն՝ մեքենան կունենա երկշարք սրահ եւ կլինի «ավտոմեքենա ընտանիքի համար, որի երեխաները մեծացել եւ ինքնուրույն են դարձել», այն դեպքում, երբ QX60-ը մեքենա է մի քանի փոքր երեխաներ ունեցող ընտանիքի համար։
Նոր մոդելից բացի՝ մինչեւ 2025թ. շուկա դուրս կգա Infiniti QX80-ի նոր սերունդը, որը պետք է լինի Nissan Armada-ի ավելի թանկ տարբերակը։ Այդ մեքենան նախատեսում են ցուցադրել 2022թ. վերջին կամ 2023թ. սկզբին։ Իսկ Infiniti-ի առաջին սերիական էլեկտրամեքենային դեռ երկար պետք է սպասել. նոր մոդելը, որն առայժմ անգամ անուն չունի, 2025-ից շուտ չի հայտնվի։