Հարոյանը չմասնակցեց «Կադիս»-ի հաղթական խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը բաց թողեց «Կադիս»-ի հաղթական խաղը:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Կադիս»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Վիլիառեալ»-ին և առավելության հասավ նվազագույն հաշվով: Տան տերերի միակ գնդակը խփեց Սոբրինոն` հանդիպման 90-րդ րոպեին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին:
Այս տուրից հետո «Կադիս»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 17-րդ տեղում է: