«Ես երջանիկ մարդ եմ․ Ադրբեջանը լայնածավալ աշխատանք է տանում Ղարաբաղի և արևելյան Զանգեզուրի բարեկարգման ուղղությամբ»․ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես է եկել «տարածքներ ազատագրելու» մասին կոչով։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ալիևը Նովրուզը շնորհավորելու առիթով։
«Ադրբեջանը համակարգված կերպով լայնածավալ աշխատանք է տանում Ղարաբաղի և արևելյան Զանգեզուրի բարեկարգման ուղղությամբ։ Իհարկե, մեր հիմնական խնդիրն է ներքին տեղահանվածներին արագ վերադարձնել հայրենի հողեր»,–ասել է Ալիևը։
Նա նաև իրեն երջանիկ մարդ է համարել, որ ըստ իրեն՝ «վերադարձրել է հայրենի հողերը»։
«Ուզում եմ նորից ասել, որ շարունակելու եմ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Ադրբեջանը միշտ դինամիկ զարգանա, շարժվի դեպի առաջ, որպեսզի մեր առջև ծառացած բոլոր խնդիրները կատարվեն»,–ասել է Ադրբեջանի նախագահը։